ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

Մարտի 17 –ին  Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջն. դպրոցում կազմակերպվել էր գրական ցերեկույթ` նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 121- ամյակին : Միջոցառմանը, որը կազմակերպել էին  գրադարանավարուհի Արմինե Մաթոսյանը և կերպարվեստի ուսուցչուհի  Նաիրա Հարությունյանը , մասնակցում էին տարբեր  դասարանների շնարհալի աշակերտներ : Նրանց հաջողվեց ունկնդիրներին փոխանցել դրական հույզեր ,բացահայտել 20 –րդ դարի հայ գրականության կարկառուն ներկայացուցչի` Չարենցի թե՛ կյանքի հետաքրքիր դրվագները, թե՛ խորամուխ լինել վերջինիս ստեղծագործության խորքերը: <<Այսպիսի միջոցառումներ հաճախ պիտի կազմակերպվեն>>,-իր  շնորհակալական խոսքում հավելեց դպրոցի տնօրեն Լուսիկ Սարդարյանը:

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

Ապրիլի 25-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր: Այդ օրը աշակերտական խորհրդի միջոցառումն էր՝ << ԱՊՐԵԼՈՒ  ԱՊՐԻԼ >> խորագրով: Միջոցառումը նվիրված էր Եղեռնի 102 և Ապրիլյան քառօրյա պատերազմի միամսյակին: Մասնակցում էին 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտները: Մեծ տպավորություն թողեց հատկապես Ռոբերտ Աբաջյանի կյանքի վերջին դրվագները պատկերող բեմականացումը: Բոլորը հուզված էին. կարծես վերապրեցին այդ օրերը: Նման միջոցառումը մեծ դեր է խաղում  աշակերտների հայրենասիրական դաստեարակության հարցում: Միջոցառումը կազմակերպել էին ՄԿԱ փոխտնօրեն Կարինե Պապանյանը և աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Ալեքսանյանը:

Բույսը ամբողջական օրգանիզմ է

 

2017թ. մարտի 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում անցկացվեց բաց դաս բնագիտություն առարկայից: Դասի թեման էր՝ <<Բույսը ամբողջական օրգանիզմ է>>:

Դասը հագեցած էր, ուսանելի և ժամանակակից դասի պահանջներին համապատասխանող: Ուսուցչուհի Ռ.Թումանյանի վարպետության շնորհիվ միջառարկայական կապ ստեղծվեց բնագիտություն, ինֆորմատիկա, գրականություն, քիմիա առարկանների միջև:

Դասի ընթացքում աշակերտները հանդես էին գալիս բույսի առանձին օրգանների դերում՝ յուրաքանչյուրը կարևորելով իր դերը բույսի բնականոն աճի և զարգացման գործում: Ծավալվեց բանավեճ, որին միջամտեց մայր բնությունը : Մայր բնությունը նախ գովերգում, հիացական խոսքեր է ասում նրանց բանիմացության մասին, կարևորում նրանցից յուրաքանչյուրի դերը բույսի կյանքում: Ապա նախատում է մեծամտության և պարծենկոտության համար:

Դասի վերջում բոլոր օրգանները ընդունեցին, որ բույսը ամբողջական օրգանիզմ է և նրա օրգանները առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել:

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑ ԴԱՍ ԷՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Այսօր 11-րդ դասարանում բաց դաս էր հայոց պատմությունից՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 3-րդ անկախությանը :

Աշակերտները շատ լավ նախապատրաստվել էին դասին՝  ներդնելով  ՏՀՏ-ի բոլոր հնարավորությո
ւնները:  Ներկայացրին նախապես պատրաստված պատմական նյութեր, որոնց շուրջ ծավալվեցին քննարկումներ  և վերլուծություններ : Ուսուցչուհի Լիաննա Հակոբյանը ամբողջ ընթացքում ուղղորդում էր նրանց,  անհրաժեշտության դեպքում միջամտում:  Ստեղծվել էր շատ ջերմ  և գործն
ական մթնոլորտ :

Դասը միտված էր հայրենասիրական վեհ գաղափարների սերմանման:

ՓՈՔՐ ԱԶԳԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՈՐԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՊԻՏ ԼԻՆԵՆ ՔԱՆ ՄԵԾԵՐԸ, ՄԵՆՔ՝ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԲՈԼՈՐԸ

2016թ.-ի15556441_730089170477475_1621884033_o դեկտեմբերի 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Աստղիկ Լամբարյանի նախաձեռնությամբ  9-րդ դասարանի ածշակերտները ներկայացրին ուսանելի դաս՝ նվիրված Գ
արեգին Նժդեհին: Աշակերտներին հաջողվեց արժանավայել ներկայացնել Նժդեհին՝ որպես մեծ հայրենասերի, հմուտ զինվորականի և մեծ մտավորականի: Աշակերտները մ15515649_730089177144141_1257012427_oեծ ոգևորությամբ հանդես եկան Նժդեհի հեղինակած հայրենասիրական երգերով:

Միջոցառման ավարտին երեխաները հ15556223_730089020477490_739638302_oնչեցրին մեծերի  կարծիքները Նժդեհի մասին:

 

<<ՓՈՔՐ ԱԶԳԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՈՐԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՊԻՏ ԼԻՆԵՆ ՔԱՆ ՄԵԾԵՐԸ, ՄԵՆՔ՝ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԲՈԼՈՐԸ>>

Գարեհին Նժդեհ

ԼԱՎՈՒԹՅՈՒ՛Ն ԱՐԱ ՈՒ ՋՈՒ՛ՐԸ ԳՑԻՐ

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում 2014թ հունվարից իրականացվում է ներառական կրթություն: Դպրոցում սովորում են թվով 28 ԿԱՊԿՈՒ երեխաներ՝ տարբեր խնդիրներով: Դպրոցն ունի հրաշալի պայմաններ /բացառությամբ ջեռուցումը/ ՆԿ իրականացման համար՝ img_0103թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույց, պատրաստված բազմամասնագիտական թիմ: ԲԹ-ի յուրաքանչյուր անդամ ունի հարմարեցված սենյակներ արտադասարանական պարապմունքների համար, որտեղ առկան է ամեն ինչ՝ հարմարեցված երեխաների խնդիրներին: Դպրոցը հաջողությամբ համագործակցում է Սպիտակի նկարչական դպրոցի հետ: Դպրոցի նկարիչ-մանկավարժնեimg_0109րը սիրով աշխատում են դպրոցի սաների, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, ինչի արդյունքում երեխաները տիրապետում են նկարչության և գոբելենագործության գաղտնիքներին:

Դպրոցում տիրում է առողջ հոգեբանական մթնոլորտ: Դպրոցն ունի արհեստավարժ բազմամասնագիտական թիմ, որի յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցում է իր գործի կարևորությունը: Իսկ այդ ամենը սիրով ու մեծ եռանդով  ղեկավարում է դպրոցի տնօրեն տիկին Լ. Սարդարյանը:

Նոյեմբերի 25-ին ԲԹ-ի ուժերով ներկայացվեց գեղեցիկ միջոցառում: Միջոցառման թեման ընկերասիրությունն ու մարդասիրությունն էր: Երեխաները բեմադրեցին փոքրիկ ներկայացում, որը վերնագրեimg_0120լ էին  Լավությու՛ն արա ու ջու՛րը գցիր»: Սցենարի հեղինակը դպրոցի սոցիալական մանկավարժ Գարիկ Այվազյանն էր: Միջոցառմանը  ներկա էին նաև «Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպության ներկայացուցիչներ:  Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին շնորհալի աշակերտների ձեռքի աշխատանքները: «Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպությաimg_0128ն ներկայացուցիչները, ԿԱԻԼՄ-ի մասնագետը, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ իրենց լուման ներդրեցին ցուցահանդես-վաճառքին, որի ողջ հասույթը տրամադրվեց սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին: