ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում 2014թ հունվարից իրականացվում է ներառական կրթություն: Դպրոցում սովորում են թվով 28 ԿԱՊԿՈՒ երեխաներ՝ տարբեր խնդիրներով: Դպրոցն ունի հրաշալի պայմաններ /բացառությամբ ջեռուցումը/ ՆԿ իրականացման համար՝ թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույց, պատրաստված բազմամասնագիտական թիմ: ԲԹ-ի յուրաքանչյուր անդամ ունի հարմարեցված սենյակներ արտադասարանական պարապմունքների համար, որտեղ առկան է ամեն ինչ՝ հարմարեցված երեխաների խնդիրներին: Դպրոցը հաջողությամբ համագործակցում է Սպիտակի նկարչական դպրոցի հետ: Դպրոցի նկարիչ-մանկավարժները սիրով աշխատում են դպրոցի սաների, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, ինչի արդյունքում երեխաները տիրապետում են նկարչության և գոբելենագործության գաղտնիքներին:

Դպրոցում տիրում է առողջ հոգեբանական մթնոլորտ: Դպրոցն ունի արհեստավարժ բազմամասնագիտական թիմ, որի յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցում է իր գործի կարևորությունը: Իսկ այդ ամենը սիրով ու մեծ եռանդով  ղեկավարում է դպրոցի տնօրեն տիկին Լ. Սարդարյանը:

Նոյեմբերի 25-ին ԲԹ-ի ուժերով ներկայացվեց գեղեցիկ միջոցառում: Միջոցառման թեման ընկերասիրությունն ու մարդասիրությունն էր: Երեխաները բեմադրեցին փոքրիկ ներկայացում, որը վերնագրել էին  ԼԱՎՈՒԹՅՈՒ՛Ն ԱՐԱ ՈՒ ՋՈՒ՛ՐԸ ԳՑԻՐ»: Սցենարի հեղինակը դպրոցի սոցիալական մանկավարժ Գարիկ Այվազյանն էր: Միջոցառմանը  ներկա էին նաև «Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպության ներկայացուցիչներ:  Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին շնորհալի աշակերտների ձեռքի աշխատանքները: «Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպության ներկայացուցիչները, ԿԱԻԼՄ-ի մասնագետը, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ իրենց լուման ներդրեցին ցուցահանդես-վաճառքին, որի ողջ հասույթը տրամադրվեց սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին: