ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

14800212_1245751998796312_268992485_oԱրդեն մեկ տարի է ինչ մեր դպրոցում ներդրված է ներառական կրթական համակրգը: Դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ, որոնցից 28 ԿԱՊԿՈՒ սովորողներ են:ԿԱՊԿՈՒ սովորողների հատ աշխատում են ինչպես մանկավարժները, այնպես էլ բազմամասնագիտական թիմի անդամները: ԲՄ թիմի բաղկացած է 5 անդամաներից՝լոգոպեդ, հոգեբան, սոցիալանակն մանկավարժ, դաստիարակ մանկավարժ և թիմի աշխատանքների համակրագող: ՆԿ համակարգում ընդգրկված են տարբեր խնդիրներով սովորողներ այն է ՝հոգեբանական զարգացման խնդիրներ, մտավոր հետամնացություն, հուզակամայնի վոլորտի խանգարումներ, հենաշարժիչ համակարգի խանգարումներ, թույլ տեսողություն, լեզվի հնչյունահնչույթային խանգարումներ, ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարումներ և այլն: 14881187_1243840225654156_1159680946_o ԲՄ թիմի անդամները յուրաքանչյուր սովորողի նկատմամբ ցուցաբերում են հոգատար, անհատական, մասնագիտացված և անկողմնակալ վերաբերմունք: ԿԱՊԿՈՒ աշակերտների կարիքներից ելնելով նրանց հետ աշխատում են համապատասխան մասնագետները: ԲՄ թիմի կատարած աշխատանքներում շոշափելի արդյունք ստանալու համար յուրաքանչյուր սովորողի համար տարվումIMG_3775  է առավելագույնս ուղղորդված  և նպատակային աշխատանք: Ինչի համար հատկանշական է ՆԿ բոլոր օղակների այն է ՝ աշակերտ- ուսուցիչ- ԲՄ թիմ- ծնող շղթայի միջև համագործակցային սերտ կապի  ապահովում , ինչից էլ բխում է վերջինսիս արդյունավետույթունը :

Այժմ ներկայացնենք ԲՄ թիմի անդամների կատարած աշխատանքները՝

ՀՈԳԵԲԱՆ : Հոգեբանի աշխատանքի առաջին փուլում հարկավոր է  ստեղծել վստահելի միջավայր իր և երեխայի միջև: Այնուհետև մասնագետն ակտիվորեն իրականացնում է երեխայի խնդիրների գնահատում, հոգեախտորոշում, երեխայի անհատական զարգացման աստիճանի որոշում: Հաջորդ քայլը կոնկրետ հոգեթերապևտիկ  խնդիրների նախանշումն է և դրանց լուծումը: Վերջնական փուլն է հանդիսանում ստացված թերապևտիկ արդյունքի ամրապնդումն ու հնարավոր կրկնությունների կանխարգելումը: Հաճախ ելնելով մանկական խնդիրների յուրահատկություններից` անհրաժեշտ է լինում զուգահեռաբար աշխատանք տանել նաև երեխայի ծնողների հետ: Հոգեբանը կիրառում է տարբեր մեթոդիկաներ օրինակ՝  խաղային մեթոդներ, որոնց նպատակն է՝ օգնել երեխային խաղի միջոցով արտահայտել սեփական ապրումները, պահանջմունքները, ագրեսիան։ Այս մեթոդը խիստ արդյունավետ է հոգեսոմատիկ, նևրոտիկ և վարքային խանգարումների ամենալայն սպեկտրի հետ աշխատանքում։ Այն խթանում է երեխայի ինքնաճանաչողությունը, նպաստում նրա մոտ ինքնուրույնության և ինքնավստահության ձևավորմանը։ Խաղաթերապիայից բացի՝ թերապևտիկ աշխատանքի ընթացքում լայնորեն կիրառվում են նաև արտթերապիայի, հեքիաթաթերապիայի տարբեր մեթոդիկաներ: Դեռահասների հետ տարվող աշխատանքներում  առկա  հոգեբանական ամենատարբեր խնդիրների դեպքում /օրինակ՝ ֆոբիաների, դեպրեսիաների, ագրեսիվության, հաղորդակցման դժվարությունների/, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման նպատակով։ Աշխատանքը իրականացվում է թե անհատական, և թե խմբային եղանակներով, հոգեբանական տարբեր մեթոդների կիրառությամբ՝ հնարավորություն տալով դեռահասներին ու նրանց ծնողներին հնարավորինս հաջող հաղթահարել անձի զարգացման այդ կարևոր փուլը։

14813249_1243841808987331_581451200_oԼոգոպեդ:Լոգոպեդի աշխատանքը նախատեսված է բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների համար: Լոգոպեդի աշխատանքի հիմնական նպատակներն են՝ ախտորոշել խոսքի խանգարումը, տեղեկություններ հաղորդել տվյալ խոսքային խանգարման վերաբերյալ (ախտանշանները,  հետևանքները և այլն), հստակեցնել խոսքի խանգարման հաղթահարման ուղիները (լոգոպեդական,  հոգեբանական, բժշկական և այլ միջամտություններ), կազմել լոգոպեդի աշխատանքի անհատական ծրագիր: Խոսքը երեխայի ընդհանուր զարգացման կարևոր ցուցանիշ է, որի հետ կապված խնդիրները հետագայում կարող են դառնալ միջավայրի հետ շփման, հաղորդակցման, ճանաչողական և հուզակամային ոլորտների զարգացմանը խոչընդոտող գործոններ: Առկա խոսքային խանգարումների ճիշտ և ժամանակին ախտորոշումը, ինչպես նաև անհրաժեշտ լոգոպեդական օգնությունը կապահովեն երեխայի հետագա ներդաշնակ զարգացումը: Լոգոպեդի աշխատանքի  ժամանակ յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ծրագիր՝ հաշվի առնելով երեխայի անհատական զարգացման և խոսքային խանգարման առանձնահատկությունները: Լոգոպեդի աշխատանքի մեջ ակտիվ ներգրավվում են նաև ծնողները, ովքեր լոգոպեդի կողմից ստանում են սպառիչ տեղեկություններ խոսքի խանգարման, երեխայի հետ շփման առանձնահատկությունների, խոսքի զարգացմանը նպաստող մեթոդների  մասին:

Սոցիալական մանկավարժ: