ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

Վերջերս Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 68 կգ քաշային կարգում Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) դարձել է բրոնզե մեդալակիր: Դպրոցի  ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը շնորհավորում է շնորհալի մարզիկին և ցանկանում հաջորդ մրցաշարերում գրավի ավելի բարձր հորիզոնականներ: