28 ամյա Հայաստանը մեր աչքերով

sdr

Սեպտեմբերի 20-ին Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 28 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները: Միջոցառման ժամանակ 2Ա դասարանի աշակերտները (դասվար Լ. Աղումյան) հանդես եկան հայկական երգ ու պարով, որից հետո դպրոցի բակում կավճանկարչություն էր և երեխաները շատ գեղեցիկ ու պատկերավոր կերպով նկարեցին Հայաստանն իր գեղեցիկ բնությամբ ու խորհրդանիշներով: Միջոցառումը շատ բովանդակալից էր և անցավ բարձր տրամադրությամբ:

Փոխտնօրեն  Կ. Պապանյան

sdr

dav

sdr

dav