ԱՇՈՒՆ

Հոկտեմբերի 15-ին աշնանային գեղեցիկ երաժշտության ներքո սկսվեց  դաս-միջոցառում՝ Սպիտակի N8 միջնակարգ  դպրոցի 2-րդ դասարանում :

Դասարանում տոնական տրամադրություն էր . գեղեցիկ կահավորված դասասենյակ , տոնական հագուստներով աշակերտներ և ժպտադեմ  ուսուցչուհի :

Ամբողջ ընթացքում դասը զուգակցվեց աշնանը նվիրված գիտական տեղեկություններով , երգերով ,բանաստեղծություններով , որի ընթացքում դասվար Լուսինե Աղումյանը և՛ մասնակից էր , և՛ ուղղորդող :

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Հոկտեմբերի  5-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի դահլիճում անակնկալ տոնական մթնոլորտ էր տիրում : Բարձր դասարանի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում ՝նվիրված ուսուցչի օրվան :

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչնէ:  ԱդոլֆԴիստերվեգ