ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ N8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Վաղ առավոտյան Սպիտակի N 8 միջնակարգ դպրոցի կոլեկտիվին հաճելի անակնկալ մատուցվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից:

Կանանց շնորհավորելու էին եկել ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ պարոն Ռ. Հարությունյանը և մշակույթի, սպորտի բաժնի պետ պարոն Ա.Ռևազանը:
Շատ արագ ձևավորվեց տոնական մթնոլորտ, հնչեցին բարեմաղթանքների և շնորհավորանքների ջերմ խոսքեր:
Հայաստանում բարեփոխումների ալիքը շարունակվում է, փոփոխությունները անընդհատ են, փոխվել են նաև գնահատման չափանիշները:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…
 

ԱՇՈՒՆ

Հոկտեմբերի 15-ին աշնանային գեղեցիկ երաժշտության ներքո սկսվեց  դաս-միջոցառում՝ Սպիտակի N8 միջնակարգ  դպրոցի 2-րդ դասարանում :

Դասարանում տոնական տրամադրություն էր . գեղեցիկ կահավորված դասասենյակ , տոնական հագուստներով աշակերտներ և ժպտադեմ  ուսուցչուհի :

Ամբողջ ընթացքում դասը զուգակցվեց աշնանը նվիրված գիտական տեղեկություններով , երգերով ,բանաստեղծություններով , որի ընթացքում դասվար Լուսինե Աղումյանը և՛ մասնակից էր , և՛ ուղղորդող :

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Հոկտեմբերի  5-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի դահլիճում անակնկալ տոնական մթնոլորտ էր տիրում : Բարձր դասարանի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում ՝նվիրված ուսուցչի օրվան :

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչնէ:  ԱդոլֆԴիստերվեգ


 

28 ամյա Հայաստանը մեր աչքերով

sdr

Սեպտեմբերի 20-ին Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 28 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները: Միջոցառման ժամանակ 2Ա դասարանի աշակերտները (դասվար Լ. Աղումյան) հանդես եկան հայկական երգ ու պարով, որից հետո դպրոցի բակում կավճանկարչություն էր և երեխաները շատ գեղեցիկ ու պատկերավոր կերպով նկարեցին Հայաստանն իր գեղեցիկ բնությամբ ու խորհրդանիշներով: Միջոցառումը շատ բովանդակալից էր և անցավ բարձր տրամադրությամբ:

Փոխտնօրեն  Կ. Պապանյան

sdr

dav

sdr

dav

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2019 թվականի հունիսի 8-ին համապետական շաբաթօրյակին միացան նաև Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշխատակիցները և աշակերտները:

Մեր դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցեցին շաբաթօրյակին՝ մաքրելով և´ դպրոցի բակը, և  բոլոր դասասենյակները:  Ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվտ՝ միանալով աշակերտներին:

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

Վերջերս Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 68 կգ քաշային կարգում Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) դարձել է բրոնզե մեդալակիր: Դպրոցի  ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը շնորհավորում է շնորհալի մարզիկին և ցանկանում հաջորդ մրցաշարերում գրավի ավելի բարձր հորիզոնականներ:

<>

Այսօր Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը մասնակցում է <<Կրթություն և կարիերա էքսպո 2019>> 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2019 թվականի մարտի 23-ին համապետական շաբաթօրյակին միացան նաև Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի բոլոր դասարանները:

Մեր դպրոցի բոլոր աշակերտներն ակտիվ մասնակցեցին շաբաթօրյակին՝ մաքրելով և´ դպրոցի բակը, և´ մոտակա տարածքը, և´ բոլոր դասասենյակները:  Ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվտ՝ միանալով բոլոր աշակերտներին: Ամենուր ակտիվ ու աշխույժ աշխատանքային եռուզեռ էր…

 

Հովհաննես Թումանյան-150

Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տվեցին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները:Դեռևս ամսվա սկզբից թումանյանական հեքիաթն

երի մոտ
իվներով պատրաստված վահանակները,կոլաժնե
րը ,պատի թերթը,մեծն բանաստեղծի իմաստուն մտքերը արդեն տրամադրող էին:Փետրվարի 18-ին տոնակ
ան եռուզեռ էր սրահում,ինչը ճաշակով ու հետաքրքիր կոլորիտով էր ձևավորվել:Խումբ-խումբ նստած երեխաները սահուն ու գրավիչ խոսքով ներկայացրեցին Ամենայն հայոց բանաստեղծի մանուկներին հասցեագրված գործերի գրեթե ամբողջական հավաքածուն:Միմյանց հաջորդում էին ուսուցիչների ու աշակերտների երգն ու խոսքը,դերասանական գեղեցիկ համարներն ու պարերը:ՙՙԵս ձեր մեջ եմ,ձեր հետ եմ ՚՚խորագիրը կրող միջոցառումը գրավիչ էին դարձրել նաև երեխաների տեղին ու բծախնդրորեն ընտրված զգեստները,որոնք բնորոշ էին թումանյանական Գիքորին ու Անուշին,Անբան Հուռիին ու Սուտլիկ որսկանին,ժամանակի Թիֆլիսը ներկայացնող կինտոներին ու հասարակ գյուղացիներին
Конец переписки

On Nov. 16th, Spitak Secondary School #8 hosted a meeting to celebrate the opening of our Community Resource and Educational Center.

 

Peace Corps Director Sonny Luu, Peace Corps Small Grants Manager Hovhannes Stepanyan, USAID

 Mission Director Debbie Grieser, as we

ll as representatives from Wikimedia Armenia and Spitak’s Mayor office were in attendance. We thanked everyone for their support and described our plans for educational projects using technology. We are excited to already be holding regular classroom lessons there, and we look forward to all the educational possibilities for students, parents, and community members alike. 

1 2 3